ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել սեպտեմբերի 8-ի կեսօրին։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ վարչապետի այս հանդիպումը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։