Կանգնած նապաստակների «աքլորակռիվը» զարմացրել է մարդկանց. տեսանյութ

Համացանցի օգտատերերը զարմացած են նապաստակների տարօրինակ պահվածքից։ Դիտեք տեսանյութը, թե ինչպես են զվարճալի նապաստակները, կարծես, գրկախառնվում կամ ծեծում միմյանց։
Sputnik

Համացանցում հայտնվել է երկու ոտքերի վրա կանգնած նապաստակների տեսանյութը։ Նրանք միաժամանակ հաջողեցնում են թաթերով հարվածել միմյանց։

Տեսահոլովակը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում Lovely World օգտատիրոջ կողմից։ Նա զարմացած հարցնում է` «Սա նորմա՞լ է»։

Տեսանյութն արդեն հավաքել է ավելի քան 50 հազար դիտում և տասնյակ մեկնաբանություններ։

«Դա նորմալ է, բայց մարդկանց համար», «Ինչ զվարճալի են», «Գեղեցիկ է», – գրում են օգտատերերը։