Լողազգեստով Քիմ Քարդաշյանը փոթորիկ է առաջացրել համացանցում. լուսանկար

Երկրպագուները քննադատել են հանրահայտ Քարդաշյանի հերթական լուսանկարը։ Արդար լինելու համար պետք է ասել, որ հիացական մեկնաբանությունների պակաս էլ չի եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել Instagram-ում: Լուսանկարում նա վառ կանաչ լողազգեստով նստած է ծովի ափին:

«Ես սա ուղղակի այստեղ կթողնեմ», — գրել է Քարդաշյանը:

Լուսանկարը 15 ժամվա ընթացքում 2,2 միլիոն «like»-ի է արժանացել։

«Ինչպես մարդը կարող է այսքան կատարյալ լինել», — գրել է elitefashion_lov3r-ը:

«Քիմ Քարդաշյան, հերիք է ֆոտոշոփ անես, զայրացնում է», — գրել է alexia_tira-ն:

«Դա նրա աշխատանքի մասն է, նրան դրա համար վճարում են, նա էլ հրապարակում է», — պատասխանել է briie.marie-ն:

Մինչ բաժանորդները վիճում են և քննարկում, Քիմը վայելում է արևոտ լողափը: