Կիրկորովը ցույց է տվել` ինչպես են աստղերն արձագանքում իր սադրիչ տեսահոլովակին

Ռուսական էստրադայի աստղեր Ֆիլիպ Կիրկորովը և Նիկոլայ Բասկովը համատեղ տեսահոլովակ են նկարահանել «Իբիցա» երգի հիման վրա: Տեսանյութը չափազանց սադրիչ է ստացվել՝ ռուսական փոփի սկանդալային արքայի ոճով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Instagram սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նկարել է, թե ինչպես են գործընկերներն արձագանքում «Իբիցա» տեսահոլովակին:

Ռուսական շոու բիզնեսի աստղերից շատերը ճչում են սարսափից, ոմանք հումորով են ընդունում երկու հասուն տղամարդկանց անվայել արարքները:

Նոր ստեղծագործության պրեմիերան, որը փոփ երաժշտության արքան ձայնագրել է «Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ, տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին:

Երկու խոսքով ուղղակի անհնար է պատմել տեսահոլովակի բովանդակությունը: Կիրկորովը և Բասկովը ճիշտ ընտրություն են կատարել և հրավիրել են կատակերգական դերասան, հաղորդավար և շոումեն Ալեքսանդր Գուդկովին: Անցյալում Գուդկովը եղել է «Ֆյոդոր Դվինյատին» ՈՒՀԱ թիմի ավագ, ինչը հավանաբար օգնել է նրան Կիրկորովի հիթի համար սցենար գրելու հարցում:

Տեսահոլովակը ցնցում է երևակայությունը. Կիրկորովը և Բասկովը 80 թթ-ի լողազգեստներով կիսամերկ աղջիկների հետ կռվում են տիրանոզավրի հետ՝ միաժամանակ ֆիլմ նկարելով: Կադր կա, որտեղ Կիրկորովին մի տատիկ է լիզում: