«Ժենեչկա, կատվիկս». Մեդվեդևայի նոր մարզիչը հրապարակել է սանի հուզիչ լուսանկարը

Բրայան Օրսերը հրապարակել է գեղեցիկ լուսանկար, որում ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) սիրելի խաղալիքի հետ միասին հանգստանում է մարզումից հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի հավաքականի մարզումներին: Մեդվեդևայի մարզիչ Բրայան Օրսերը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

«Թուլացած փիսոները: Ռուսաստանի հավաքականի մարզումները: Նոր մեկնարկ, նոր մրցաշրջան», — լուսանկարին կից գրել է Ժենյայի մարզիչը:

Մեդվեդևայի երկրպագուները մեկնաբանություններ են գրել և ավելի քան 15 հազար անգամ «լայքել»:

«Ժենեչկա, փիսո, սիրում եմ, հաջողություն», — գրել է tonechka_s.26-ը:

«Դուք լավագույնն եք: Մենք ձեզ սիրում ենք և հավատում», — գրել է nellypush-ը:

Մեկնաբանություններում շատ են նաև ճապոներեն գրված հաճոյախոսությունները: Բանն այն է, որ Մեդվեդևան ճապոնական անիմեի վառ երկրպագու է: Նա երբեք չի բաժանվում իր սիրելի փափուկ խաղալիքից՝ սև կատվից: Այդ խաղալիքը ճապոնական «Սեյլոր Մուն» մուլտսերիալի կերպար է՝ Լունա ուսուցիչ կատուն: Անիմեի կերպարի նման Լունան երբեք չի լքում գեղասահորդուհուն: