ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր Երևանում կայացավ «Արմենիա տուրիստիչեսկայա 2018» (Զբոսաշրջային Հայաստան) 5-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրվեցին զբոսաշրջության ոլորտի լավագույն ներկայացուցիչները:
Ամսագրի վարկածով՝ Դիլիջանը դարձավ լավագույն հանգստավայրը, տարվա թանգարան ճանաչվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:
Տարվա զբոսաշրջային նախագիծ դարձավ YereWine Days-ը, իսկ էքստրեմալ զբոսաշրջության ոլորտում առանձնացավ Yell Extreme Park-ը:
Այլ անվանակարգերի լավագույններն են.
«Ժողովրդական ավանդույթների պահպանմանն ուղղված տարվա նախագիծ»՝ «Մարաշլյան» ֆոտոատելյե,
«Տարվա էքսկուրսավար»՝ Գայանե Ալեքսանյան,
«Տարվա էկոնախագիծ»՝ Nairian Cosmetics,
«Տարվա տրանսպորտային նախագիծ»՝ Sixt,
«Տարվա հանգստի տուն»՝ Ararat Resort Tsaghkadzor,
«Արտագնա զբոսաշրջության տարվա տուրօպերատոր»՝ Hyur Service,
«Հայաստանի տարվա ռեստորան»՝ «Շերեփ»,
«Արցախի տարվա ռեստորան»՝ Florence Garden,
«Տարվա զբոսաշրջային ստարթափ»՝ Sevan Startup Summit,
«Հայաստանի տարվա հյուրանոց»՝ Tufenkian Heritage Hotels,
«Արցախի տարվա հյուրանոց»՝ Vallex Garden Hotel։
Արարողությունը բացեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հյուրերի շարքում էին ոչ միայն զբոսաշրջության ոլորտի աշխատողները, այլ նաև Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, կառավարությունների, բիզնեսի ոլորտի, գիտական և մշակութային ոլորտների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն է Հայաստանում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, պարգևատրել ընկերություններին, որոնք քվեարկության արդյունքում լավագույնն են ճանաչվել, ինչպես նաև խրախուսել զբոսաշրջության ոլորտում առավել հաջող նախագծերի իրագործումը:
Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդներից ամենից առաջ անվանակարգերի ընդլայնված ցուցակով: Հաղթողներին հանձնեցին դիպլոմներ և բրոնզե արձանիկներ: