ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի սկզբնամասում, բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 RՍ 044 համարանիշի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 39-ամյա Վարուժան Սահակյանի վարած Վազ 2106 մակնիշի 35 QV 877 համարանիշի և Ջանֆիդա գյուղի բնակիչ, 36-ամյա Գագիկ Մանուկյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VR 348 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մ. Կարապետյանը և Վ. Սահակյանը ժամը 03:00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Նշված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է նաև Գ. Մանուկյանի դին:
Կայքի տեղեկություններով` Վազ 2106 մեքենաներից մեկը տեխնիկական խնդիր է ունեցել, մյուս 06-ի վարորդը մոտեցել և փորձել է օգնել, իսկ մյուս 06-ն էլ եկել բախվել է 06-ին:
Կան նաև տեղեկություններ, որ տեղի է ունեցել նաև վրաերթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այս տեղեկությունը: