Վրաստանից Հայաստան ժամանած մարդատար ավտոբուսն այրվել է Բերդավանի մոտ. լուսանկարներ

Ավտոբոսը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի է, ամբողջությամբ այրվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 7-ին, ժամը 23:52-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղում ավտոբուս է այրվում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական դեպք Արմավիրում. 1 մարդ մահացել է, երկուսին հիվանդանոց են տեղափոխել

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոբուսն այրվում է Բերդավան գյուղի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ ժ.02:45-ին:

Ամբողջությամբ այրվել է «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ի. Բաջոլիձե, Վրաստանի քաղաքացի) ավտոբուսը․ տուժածներ չկան։

1 / 4
Վրաստանի այրված ավտոբուսը
2 / 4
Վրաստանի այրված ավտոբուսը
3 / 4
Վրաստանի այրված ավտոբուսը
4 / 4
Վրաստանի այրված ավտոբուսը