Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ և տեսանյութ

Երկրպագուները ճանապարհել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնեցին Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 9-ին կայանալու է Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը (Ազգերի Լիգայի շրջանակում): Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Մակեդոնիա են մեկնել դարպասապահներ Արսեն Բեգլարյանը («Լիեպայա», Լատվիա), Արամ Հայրապետյանը («Բանանց»), Անատոլի Այվազովը («Բանանց»):

1 / 5
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա
2 / 5
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա
3 / 5
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա
4 / 5
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա
5 / 5
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մակեդոնիա

Հավաքականի կազմում են նաև պաշտպաններ Վարազդատ Հարոյանը («Ուրալ» (Ռուսաստան), Հայկ Իշխանյանը («Գանձասար-Կապան»), Անդրե Չալըշըրը, «Գյոտեբորգ» (Շվեդիա), Հրայր Մկոյանը («Ալաշկերտ»), Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ»), Տարոն Ոսկանյանը («Ալաշկերտ»), Հովհաննես Համբարձումյանը («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս):

Կիսապաշտպաններն են Իվան Յագանը, «ԿԱՍ Էուպեն» (Բելգիա), Գևորգ Ղազարյանը («Շավիշ», Պորտուգալիա), Հենրիխ Մխիթարյանը («Արսենալ», Անգլիա), Մարկոս Պիզելլին («Ակտոբե», Ղազախստան), Էդգար Մալաքյանը («Ժետիսու», Ղազախստան), Արաս Օզբիլիսը («Վիլլեմ II», Հոլանդիա), Կառլեն Մկրտչյանը («Փյունիկ»), Գոռ Մալաքյանը («Արարատ Արմենիա»), Էրիկ Վարդանյանը («Փյունիկ»), Ռումյան Հովսեփյանը («Փյունիկ»):

Հարձակվողներն են Սարգիս Ադամյանը («Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա), Տիգրան Բարսեղյանը («Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Արթուր Սարկիսովը («Ենիսեյ», Ռուսաստան)։

Վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Արմեն Մանուչարյանը: Մակեդոնիայում թիմին կմիանա Նարեկ Պետրոսյանը:

Դիտեք տեսանյութում, թե ինչպես են երկրպագուները ճանապարհում ֆուտբոլիստներին։