Հայաստանն այս տարի շատ–շատ է զարմացրել. Գևորգ Հարությունյանը հիացրել է ռուսական աստղերին

Անժելիկա Վարումին, Ինտար Բուսուլիսին, Սերգեյ Լազարևին, Ֆիլիպ Կիրկորովին և ժյուրիի մյուս անդամներին անչափ տպավորել է Գևորգ Հարությունյանի ելույթը: Ոմանք անձամբ երգչին են ասել այդ մասին, իսկ Կիրոկորովը որոշել է գրել մասին սոցցանցերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. «Նոր ալիք»17-րդ երիտասարդական մրցույթի ժյուրիի անդամներ Ինտարս Բուսուլիսը և Սերգեյ Լազարևը հայ մասնակից Գևորգ Հարությունյանին անձամբ են շնորհավորել հաջող ելույթի կապակցությամբ: Այդ մասին Հարությունյանը պատմեց Sputnik Արմենիայի թղթակցին:

Անժելիկա Վարումը հայկական պատվիրակությանը շնորհակալություն է հայտնել նման մասնակցի համար: Իսկ ահա Ֆիլիպ Կիրկորովը Instagram-ի սթորիզում հրապարակել է Գևորգի լուսանկարը և գրել «Հայաստանն այս տարի, ինչպես երբեք, զարմացրել և ուրախացրել է հիանալի մասնակցով»:

Запись Филиппа Киркорова о Геворге Арутюняне

Հարությունյանի համար ի սկզբանե կարևոր չի եղել ժյուրիի կարծիքը, քանի որ որոշել է երգել իր համար և հաճույք ստանալ: Բայց երկու հաջող ելույթներից հետո, երբ 10-ական միավոր է ստացել ժյուրիի բոլոր անդամներից (ընդհանուր՝ 100 միավոր) և դարձել մրցույթի ֆավորիտը, հասկացել է՝ որքան կարևոր է հաղթանակը:

«Առաջին օրն անտեսանելի ալիք կար, որն ինձ տանում էր, և ես չէի ուզում, որ երգն ավարտվի: Երկրորդ օրը երգեցի հայկական ստեղծագործություն, շատ սիրված երգ` կարևոր թեմայով: Երբ երգում էի, դահլիճը քարացել էր, իսկ հետո պայթեց ծափահարություններից: Նույնիսկ այլ ազգությունների ներկայացուցիչներն էին հասկացել, թե ինչի մասին եմ երգում», — ասաց հայ մասնակիցը:

Նշենք, որ երրորդ և վերջին ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 8-ի երեկոյան: Գևորգ Հարությունյանը կերգի իր հեղինակային « Stand Up» ստեղծագործությունը: