ՀՀ նախագահի նստավայրի դարպասները կբացեն բոլորի համար. հայտնի է` երբվանից

Հանրապետության նախագահի նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում կկարողանան զբոսնել բոլոր ցանկացողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ դարպասները բաց կլինեն բոլորի համար սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչև 19:00-ն։

Նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության և զբոսանքի հետաքրքիր վայր: