Ադրբեջանը շարունակում է կրակել Արցախի ուղղությամբ. քանի՞ կրակոց է հնչել այս շաբաթ

Հակառակորդը, ինչպես միշտ, խախտել է հրադադարի ռեժիմը։ Արցախա–ադրբեջանական շփման գծում կրկին կրակոցներ են հնչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: