ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ուռեկի քաղաքում վրացի փրկարարները օգնել են ՀՀ 4 քաղաքացիներին դուրս գալ ալեկոծվող ծովից։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչության գործակալությունը։
«Փրկարար ծառայության աշխատակիցները փրկել են ՀՀ 4 քաղաքացու։ Նրանք 80-90 մետր հեռացել էին ափից և օգնություն էին կանչում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս դեպքի առնչությամբ Facebook-ում տեսանյութ է հրապարակվել։
Նշվում է, որ հայերի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Սև ծովի ափին խստացրել են անվտանգության միջոցառումները, այնտեղ մշտապես հերթապահում են փրկարարները։