ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյան ու Ալյոնա Տիմչենկո-Անդրեասյանը որոշել են բաժանվել։ Կինն այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում։
27 տարեկան կինը գրել է, որ չի հրաժարվելու Անդրեասյան ազգանունից։
«Պատահում է այնպես, որ հունիսին երջանիկ ենք մենք, իսկ հուլիսին երջանիկ է մեկ ուրիշը: Եվ դու միայնության մեջ ես կառուցում քո երջանկությունը։ Անդրեասյան ազգանունը կմնա ինձ հետ», — գրել Ալյոնան:
Նա վստահեցրել է, որ շնորհակալ է ամուսնուն սիրով լցված յոթ տարիների համար։
Անդրեասյաններն ունեն երկու զավակ` 5 տարեկան Մարկն ու 1 տարեկան Մարտինը։
Սարիկ Անդրեասյանը «Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսոր է։