Կարենն այնքա՜ն գեղեցիկ է. ամերիկացիները Խաչանովին հոլիվուդյան աստղի նմանակ են անվանել

Ռուսական թենիսի ծագող աստղ, հայկական արմատներով Կարեն Խաչանովի համբավը մեծանում է Ամերիկայում։ Պատճառն այն է, որ նրան նմանեցնում են հոլիվուդյան աստղերից մեկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հոլիվուդյան դերասան Լիամ Հեմսֆորթի «երկվորյակ-եղբոր» «կոչում» է ստացել արևմտյան ԶԼՄ-ներում։

Սոցցանցերի օգտատերերն ու ամերիկյան պարբերականները ակտիվորեն քննարկում են թենիսիստի և «Քաղցած խաղեր» ֆիլմի աստղ. հայտնի դերասան Լիամ Հեմսֆորթի նմանությունը։

Карен Хачанов и Лиам Хемсворт

Արտասահմանյան ԶԼՄ-ները նույնիսկ կասկածել են, որ նրանք արյունակցական կապ ունեն։

«Կարենը նույնքան գեղեցիկ է, որքան Լիամ Հեմսֆորթը։ Գնահատեք կրքոտ թենիսիստ Խաչանովին», — գրում է People-ը։

Միևնույն ժամանակ Կարենը չի նեղսրտում, որ իր լուսանկարով բազմաթիվ մեմեր են տարածվել։ Նա նույնիսկ տարածել է գրառումն ու մի քանի ժպիտ կցել` ակնարկելով, որ դեմ չէ դերասանական կարիերա սկսել։

«Այո, ես չորրորդ եղբայրն եմ», — մեկ այլ գրառման մեկնաբանությունում գրել է Խաչանովը։

Карен Хачанов и Лиам Хемсворт

22 տարեկան Կարեն Խաչանովի լուսանկարները համացանցում տարածվեցին այն բանից հետո, երբ նա դարձավ Ռաֆայել Նադալի մրցակիցը U.S. Open-ի 2018 թվականի մրցաշարում, որտեղ 4.5 ժամանոց խաղում զիջեց աշխարհի առաջին ռակետ և գործող չեմպիոն Նադալին։