Իրանը կրկին ցնցվել է. որքա՞ն է եղել երկրաշարժի ուժգնությունն այս անգամ

Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Իրանի հարավ-արևելքում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է RT-ն։

Երկրաշարժ Իրանում. կան զոհեր և տուժածներ

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալով` ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Իրանի Զահեդան քաղաքում։

Վերջին տվյալներով` 5,5 մագնիտուդով երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նշենք, որ օգոստոսի 26-ին Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ գավառում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Այն ժամանակ հարյուրավոր մարդիկ էին տուժել։