Հայ 2 երեխաների հարցը Նիդեռլանդների օմբուդսմենի ուշադրության կենտրոնում է

Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդեռլանդների գործընկերոջ հետ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երկու հայ երեխաների Նիդեռլանդներից Հայաստան արտաքսելու խնդրի շուրջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

Омбудсмен Армении Арман Татоян
Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

Մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  Նիդեռլանդների օմբուդսմենը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության  առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և  նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։