Գևորգ Սերոբյանը ոսկե մեդալ է նվաճել մարզական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Եկատերինբուրգի բնակիչ Գևորգ Սերոբյանը եզրափակչում պայքարել է Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ և հաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Եկատերինբուրգցի Գևորգ Սերոբյանը ոսկե մեդալ է նվաճել Սեուլում 20-25 տարեկան թույլ լսող տղամարդկանց շարքում մարզական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Այդ մասին մարզիկը հաղորդել է Instagram–ի իր էջում։

Մարզիկը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր աջակցել են նրան։ Գևորգն ուրախացրել է երկրպագուներին հիանալի նորությամբ. նա սուրդօլիմպիակ խաղերի ուղեգիր է ստացել, որոնք տեղի կունենան Տոկիոյում 2020–ին։

Սերոբյանը եզրափակչում պայքարել է Հարավային Կորեայի ներկայացուցչի հետ և հաղթել՝ առաջին անգամ է շահելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Դատելով ըմբշամարտիկի էջից` նա արդեն վերադարձել է Եկատերինբուրգ, որտեղ ծրագրում է առաջիկայում ընտանիք ստեղծել։

«Իսկապես շատ եմ ուզում ընտանիք կազմել», – գրել է Գևորգը սթորիզում։

Երիտասարդ պատրաստ է լուրջ հարաբերությունների, ինչի մասին համառորեն ակնարկում է սոցիալական ցանցում իր գրառումներում։