ՌԱԴԻՈ

Բաբայան. «Արցախը չի մասնակցի «Շանթ-2018» զորավարժություններին»

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է առաջիկա զորավարժությունների մասին։
Sputnik
Դավիթ Բաբայան. «Արցախը չի մասնակցի «Շանթ-2018» զորավարժություններին»

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին Արցախը չի մասնակցելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Բայց բնական է, որ համագործակցության բարձր աստիճանը պետք է պահպանվի, հետևաբար ամեն տեսանկյունից կարևոր է, որ Արցախի լրատվական դաշտի կարծիքը, մոտեցումները հաշվի առնվեցին քննարկումների արդյունքում»,- ասել է Բաբայանը` անդրադառնալով զորավարժությանը նախորդող նախապատրաստական հավաք-պարապմունքներին, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ու Արցախի ռազմական լրագրողներն ու գերատեսչությունների մամուլի պատասխանատուները։

«Ցանկացած զորավարժություն շատ կարևոր է։ Այն հնարավորություն է տալիս ստուգել և զորքերի պատրաստվածությունը, և մարտունակության աստիճանը, վերհանել ու շտկել թերությունները։ Բայց զորավարժություններն առնչվում են ոչ միայն բանակաշինության ոլորտին, այլև տեղեկատվական, տարբեր մարմինների միջև համագործակցությանը»,- ասել է Բաբայանը։

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային եռաստիճան զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 11-13-ը։