Մարգարյան. «Եկամտային հարկի տոկոսադրույքի իջեցումը այլընտրանք չունի»

Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում պարզաբանում է հարկային փոփոխությունների կարիքը:
Sputnik
Ատոմ Մարգարյան

Պետք է դեռ հիմնավորումներ բերվեն, թե որքանով է օպտիմալ այդ 23 տոկոսանոց համահարթեցումը. Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու այդ կոմպենսացիան դեռ միանշանակ չէ»,-շեշտեց Մարգարյանը՝ հիշեցնելով վարչապետի երեկվա ուղիղ եթերի մանրամասները:

Ըստ նրա՝ կառավարության փորձագետներն ու պաշտոնյաները հասկանում են, որ հարկային օրենսգրքի բոլոր կոմպոնենտները պետք է համադրելի լինեն: