ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ-ի երկրների արտակարգ իրավիճակների գծով Համակարգող խորհրդի նիստին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հայաստանից բացի, միջոցառմանը կմասնակցեն Բելառուսի, Ղրղըզստանի, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների և Ղազախստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչները։ Նիստին կմասնակցեն նաև Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ու ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։ 11-րդ նիստը մեկնարկում է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին։
Ալմաթի կմեկնեն նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները։
Նիստում կքննարկվեն միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցության հարցերը՝ արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս նրանց ներուժն օգտագործելու նպատակով։
Խորհրդակցության արդյունքում նախատեսվում է, որ ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհուրդն ամփոփիչ փաստաթղթեր կստորագրի։