Շան քոթոթը ծնվել է երկու քթով. տեսանյութ

Երկրորդ քիթը անհարմարություններ չի պատճառում շնիկին։ Չնայած դրան` շան ձագին կվիրահատեն, երբ նա մեծանա։
Sputnik

Երկու քթով շան ձագը ծնվել է Մեծ Բրիտանիայի Սուրեյ կոմսությունում։

Ձագին Պուա են անվանել ի պատիվ դիսնեյյան կերպարի։ Շան տիրուհին` Ջեսիկան, ասում է, որ ավելի քան 14 տարի շուն է բուծում, բայց առաջին անգամ է նման երևույթի բախվում։

Բնածին առանձնահատկությունը ոչ մի անհարմարություն չի պատճառում շնիկին և կենդանին հոտառության հետ կապված խնդիրներ չունի։

Անասնաբույժների խոսքով` նման մուտացիան շատ քիչ է հանդիպում։ Երբ ձագը մեծանա, նրան կվիրահատեն։

Բրիտանուհին հուսով է` այդ աննշան թերությունը չի խանգարի, որ շունը տեր ունենա։