Սուրիկ Խաչատրյանի Երևանի տան շինարարության էպոպեան. ի՞նչ կպարզի դատախազությունը

Сурик Хачатрян
Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մասին «Հետքի» հրապարակման հիման վրա դատախազությունը ուսումնասիրություն է սկսել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: 

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

«Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասացին դատախազությունից:

Տեղեկացնենք նաև, որ «Հետք»-ը օգոստոսի 24-ի հրապարակել է «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերնագրով հոդված, որտեղ տան շինարարության հետ կապված մի շարք խնդիրներ են վեր հանված: