Աշխատանքային հագեցած օր Քիմ Քարդաշյանի հետ. Իվանկա Թրամփը գոհ է

ԱՄՆ նախագահի դուստրն օրն անցկացրել է արդարադատության բարեփոխումների շուրջ քննարկումներով, որոնց մասնակցել է նաև Քիմ Քարդաշյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Իվանկա Թրամփը հագեցած օրն ամփոփել է այդ մասին գրառումը Instagram-ում զուգակցելով խմբային լուսանկարով: Աշխատանքային խմբը, դատելով Իվանկայի գրառումից, քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես պատիժների մեղմացման խնդիրը: Խմբի անդամների մեջ է նաև Քիմ Քարդաշյանը:

«Այսօր աշխատանքային հագեցած օր ունեցանք Սպիտակ տանը: Քննարկել ենք արդարադատության բարեփոխումները, մասնավորապես պատիժների մեղմացման խնդիրները` այդ ոլորտի մասնագետների և ակտիվիստների հետ:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը ակտիվորեն սկսել է արտահայտվել ի պաշտպանություն դատապարտյալ կանանց իրավունքների: