Ոչ այս կողմ, ոչ այն. ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի էական փոփոխություներ չեն լինի, բայց չի բացառվում, որ հանրապետության որոշ հատվածաներում կարկուտ տեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին օդերևութաբանները որևէ տեղում չեն կանխատեսում: Սեպտեմբերի 8-10-ը սպասվում են տեղումներ հյուսիսային շրջաններում, հնարավոր է նույնիսկ կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Այսօր օդի ջերմաստիճանը Երևանում ցերեկային ժամերին կհասնի +35 աստիճանի, գիշերը կիջնի մինչև +20:

Մայրաքաղաքում նույնպես տեղումներ չեն լինի: