Հայուհին ընդգրկվել է ամերիկյան ֆուտբոլիստների գեղեցիկ կանանց լավագույն տասնյակում

Գեղեցկուհի Լիլիթ Ավագյանն ամերիկացիներին գերել է իր կազմվածքով և կանացիությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Լիլիթ Ավագյան-Բուշը ներառվել է ԱՄՆ-ում ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի խաղացողների գեղեցիկ կանանց լավագույն տասնյակում։ Այս մասին գրում է Meaww ամերիկյան պարբերականը։

Հայուհին ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կինն է։ Մարզիկը հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի հետ սիրավեպից հետո։

«Տեսեք Լիլիթին։ Նա այնպիսի կազմվածք ունի, որի համար կարելի է մեռնել», — գրված է հոդվածում։

Պարբերականին հիացրել են նաև Լիլիթի մտավոր կարողությունները։

«Նա կարողանում է խոսել ռուսերեն, հայերեն և անգլերեն, բացի այդ, սիրում է պարել», — ընդգծել է Meaww-ը։

Լիլիթ Բուշ-Ավագյանը շատ ակտիվ է սոցցանցերում։ Շատերը նրան համեմատում են ամուսնու նախկին սիրեցյալի հետ` պնդելով, որ 31-ամյա գեղեցկուհին նմանակում է Քարդաշյանին։ Թեև բլոգերության հարցում Լիլիթն այնքան հմուտ չէ, որքան Քիմը. Instagram-ի նրա էջն ընդամենը 175 հազար հետևորդ ունի։