Գյուղատնտեսության նախարարը նոր տեղակալ ունի

Նոր փոխնախարարը նշանակվել է նախարարի առաջարկով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արտակ Քամալյանը նշանակվել գյուղատնտեսության նախարարի տեղակալ:Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը։

Հրեշտակների քաղաքում Հայաստանը նոր գլխավոր հյուպատոս ունի

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ փոխնախարարը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի առաջարկով։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,– ասված է հրամանագրում։

Հիշյալ հոդվածը նախատեսում է վարչապետի կողմից  նախարարի տեղակալի նշանակումը և պաշտոնից ազատումը` նախարարի առաջարկությամբ։