Սարգիսովները ներառվել են Ռուսաստանի հարուստ ընտանիքների տասնյակում

Forbes–ի վարկանիշի երկրորդ հնգյակում ներառվել են ՌԵՍՈ խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Սարգիսովն ու նրա կրտսեր եղբայր Նիկոլայը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Forbes ամսագրի վարկածով` ռուս գործարարներ Սարգիսով եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների լավագույն տասնյակում։

Եղբայրների ունեցվածքի մեծ մասն արտասահմանում ունեցած անշարժ գույքն է։ 50 տարեկան Սերգեյն ու 49 տարեկան Նիկոլայը տներ ունեն աշխարհի ամենահարուստ քաղաքներում` Մոնակոյում, Լոնդոնում, Փարիզում, Լոս Անջելեսում և մի շարք այլ վայրերում։

Միլիոնատեր գեղեցկուհիները. 2018 թվականի ամենահարուստ դերասանուհիները Forbes–ի վարկածով

Մի քանի տարվա ընթացքում եղբայրները «հավաքել» են «ՌԵՍՈ-Երաշխիքներ» («РЕСО-Гарантии») ընկերության հսկիչ փաթեթը, այսօր նրանք ընկերության մոտ 60%-ի սեփականատերն են։ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում եղբայրները 141 և 142 հորիզոնականներում են։ Նրանցից յուրաքանչյուրի ունեցվածքը 750 մլն դոլար է գնահատվում։

Վարկանիշի առաջին տեղում Գուցերիևների տոհմն է, երկրորդում` Ռոտենբերգները։ Եռյակը եզրափակում են հայր և որդի Գապոնցևները։ Չորրորդ հորիզոնականում են «Թաթարստանի ամենահարուստ մարդիկ»` Շայմիև եղբայրները։ Պարզվում է` Սարգիսովներից մի փոքր ավելի հարուստ են, քան «УК Kafijat» վարչության անդամների ընտանիքը։

Forbes-ը ընտանիքի կարողությունը գնահատում էր ակտիվների արժեքով (հուլիսի 30-ի դրությամբ)։ Ամսագիրը չի գնահատել պետական աշխատողների ընտանիքների եկամուտները։