Արտակ Զեյնալյանը գնում է արձակուրդ

ՀՀ արդարադատության նախարարը երկշաբաթյա արձակուրդ է վերցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է կայացրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը  չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին։ Հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Զեյնալյան. «Դեմ եմ մարիխուանայի ազատ վաճառքին»

«Արտակ Զեյնալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում արդարադատության նախարարին կփոխարինի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը»,– ասված է որոշման մեջ։

Զեյնալյանի երկշաբաթյա արձակուրդը պայմանավորված է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու հանգամանքով։

Արտակ Զեյնալյանը գլխավորում է «Լույս» դաշինքը և հանդես է  գալիս որպես այդ քաղաքական ուժի Երևանի քաղաքապետի թեկնածու։