ՌԱԴԻՈ

Օսիպյան. «Ոչ մի աշխատավարձով հնարավոր չէ նման առանձնատուն գնել»

Քննությունն ուսումնասիրում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարցը։
Sputnik
Վալերի Օսիպյան

Պետական աշխատավարձով անհնար է գնել նման առանձնատուն։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` պատասխանելով Երևանի Հաղթանակի զբոսայգու մոտ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին հարցին։

Այնուամենայնիվ, Օսիպյանը խնդրեց իրեն այնպիսի հարցեր չտալ, որոնք գտնվում են քննության իրավասության տակ։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նման տուն գնել ոստիկանապետի աշխատավարձով, Օսիպյանը պատասխանեց. «Ոչ, և ընդհանրապես ոչ մի աշխատավարձով հնարավոր չէ գնել։ Թե ինչպես է ձեռք բերվել այդ տունը, ձեզ ավելի լավ կարող է պատասխանել քննությունը և այդ տան սեփականատերը», — ասաց Օսիպյանը։

Քննության տվյալներով` Գասպարյանը ձեռք է բերել այդ առանձնատունը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով` օգտագործելով անօրինական սխեմաներ։