ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. 2008 թ.-ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործը վերաբերում է Մարտի 1-ի գործողությունների ժամանակ, մասնավորապես՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության ապօրինի գործողություններին: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը
Պարբերականին հասած տեղեկություններով՝ առաջիկայում ԱԱԾ-ի մասով ևս քրեական գործ կհարուցվի, որով անցնելու են մարտի 1-ից հետո գեներալի կոչում ստացած ԱԱԾ Սահմանադրության հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Տիգրան Բարսեղյանը, Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը, որը վերջերս ազատվեց պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից, և ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության նախկին պետ, ներկայումս ԱԱԾ պետի տեղակալ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը:
Նշենք, որ մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ նոր քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին։