Ովքե՞ր կպայքարեն Էջմիածնի քաղաքապետի աթոռի համար. Թեկնածուի պակաս չկա. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների մոտ 2 տասնյակ անուն է շրջանառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Էջմիածնում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի արտահերթ ընտրությունները թեկնածուաշատ կլինեն։ Մեկնարկը դեռ տրված չէ, սակայն մոտ 2 տասնյակ թեկնածուի անուն է շրջանառվում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ալիկ Սարգսյանը փոշմանել է. «Ժամանակ»

Ըստ պարբերականի` Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանին, որ ժամանակին Գրիգորյանների մտերիմն էր և քաղաքապետարանի «ուղեղը», այժմ ուզում է պաշտպանել Դոն Պիպոյի թիմը։

Շրջանառվում է նաև «Յունիբանկի» Էջմիածնի մասնաճյուղի տնօրենի անունը, Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Թամարա Թադևոսյանի, որը հայտնի է որպես «բոևիկ կին» և հարում է ԲՀԿ-ին։ Ի դեպ, ԲՀԿ-ն այս քաղաքում մոտ 5-6 հավակնորդ ունի, բայց չի բացառվում, որ կուսակցության ընտրությունը կանգ առնի Սուսաննա Նազարյանի թեկնածության վրա՝ Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի: Նա հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով, հասավ իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը։

Հավակնորդների շարքում են նաև «ԱրմենՏել» ընկերության Էջմիածնի մասնաճյուղի նախկին տնօրեն Սամվել Մուրադյանը, գործարար Ժորա Նավասարդյանը, նա կաթողիկոսի բարեկամն է։

Քաղաքապետ դառնալու ցանկություն է ունեցել նաև ՀՅԴ խմբակցության անկուսակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը՝ «հայու գենի» պահպանման ջատագովը, սակայն նա Մանվել Գրիգորյանի սանիկն է։ Որոշ տեղեկություններով, Կարապետյանը հաշվարկել է, որ այդ փաստն ընտրություններում հաղթանակի շանս չի թողնի իրեն։ Սակայն երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություններ չունի, և դա գեներալի քավորության պատճառով չէ։