Հայաստանում 2-րդ երեխայի միանվագ նպաստը կեռապատկվի՞

Նախագծի նպատակն է բարձրացնել 2-րդ երեխան ունենալ պատրաստվող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Կառավարությունը հետաձգեց երկրորդ երեխայի ծննդյան համար 150 հազար դրամ միանվագ նպաստ սահմանելու որոշման ընդունումը՝ օրենքում լրացումներ կատարելու նպատակով։  Գործադիր այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց օրենքով սահմանել, որ զույգ երեխաների ծննդյան դեպքում պետությունը կրկնապատկի սահմանված նպաստը։

Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան

Նախագծով նախատեսվում էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվել՝ գործող 50,000 դրամից դարձնելով 150,000 դրամ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխայի թիվը հետևյալն է` 16 051, 15 850, 15 032: 2018 թվականի 2-րդ կիսամյակում երկու կարգաթիվ ունեցող նոր ծնված երեխաների թիվը կանխատեսվել է 7500: Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018թ հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի շուրջ 375 մլն դրամ, իսկ 2019թ և հետագա տարիների համար` տարեկան շուրջ 1.5 մլրդ դրամ:

Այս դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների պահանջը 2018 թվականի հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին կկազմի մոտ 375 մլն դրամ, իսկ 2019 թվականին և հետագա տարիների համար` տարեկան մոտ 1,5 մլրդ դրամ:

Նախագիծը միտված է 2-րդ երեխան ունենալ պատրաստվող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Դրա հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին: