Հայաստանում բանտ կնստեցնեն գրպանահատներին

Գրպանահատությունը գողության տարածված տեսակ է դարձել, և այդօրինակ դեպքերն ավելի հաճախակի են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ուզում են քրեական պատասխանատվություն սահմանել գրպանահատության համար։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը սեպտեմբերի 6-ին հավանության արժանացավ կառավարության նիստում։

Ինչպես հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, գրպանահատության դեպքերը տարեցտարի աճում են և կազմում են գողությունների բոլոր դեպքերի մոտ 65 տոկոսը։ Դրա մեջ մտնում են նաև տրանսպորտում գողության դեպքերը (պայուսակներից և այլն)։

Այս տարիներին հարուցվել է 5 160 քրեական գործ, բայց պատասխանատվության են ենթարկել ընդամենը 119 հոգու։ Հաճախ գրպանահատներին բաց են թողնում։ Միաժամանակ նրանց մեծամասնությունը կրկնակի գողություն է կատարում։ Կրկնահանցագործներից մեկը «աչքի է ընկել» 121 անգամ։

«Երբեմն վարորդներն ուղղակի հայտարարում են` զգուշացեք, այստեղ գրպանահատ կա։ Այլապես ուղղակի անհնար է վնասազերծել նրանց», — հայտարարեց նախարարը։

Հիմա առաջարկում են նման գողերին դատել գողության մասին սովորական հոդվածով, իսկ պատիժը կորոշվի ըստ գողոնի չափի։