Ալիկ Սարգսյանը փոշմանել է. «Ժամանակ»

Նախկին ոստիկանապետը պատրաստվում է ընդդիմադիր դառնալ, եթե ժամանակներն այսպես շարունակվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փոշմանել է և ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացնի։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթ։

«Հիմա իրադարձություններն այնպես են զարգանում, որ համարում եմ` պետք է մնամ և աշխատեմ ավելի ակտիվ։ Խոսքս հիմա ՀՀԿ-ի հետ չի կապված, այլ ներկա իրավիճակի» թերթին է ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ կարևոր է ընդդիմության առկայությունը և այդ ընդդիմության դիրքերից հանդես գալը։

«ՀՀԿ-ն երևի ընդդիմություն պետք է լինի, ես էլ պետք է մնամ։ Այս պահին ես հանդես չեմ գալիս որպես ընդդիմադիր գործիչ, շատ պասիվ դիրք եմ գրավել»,- ասել է նա։

Նախկին ոստիկանապետն ավելացրել է` եթե ժամանակներն այսպես շարունակվեն, հաստատ կդառնա ընդդիմադիր գործիչ։