Հրեշտակների քաղաքում Հայաստանը նոր գլխավոր հյուպատոս ունի

Զոհրապ Մնացականյանը ստորագրել է նշանակման հրամանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակման հրամանը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 6-ին։

Բայբուրդյանը ծնվել է 1964 թվականին Երևանում։ Նա Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է եղել նաև 1993-1995 թթ-ին։