Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

Երևանում տեղումներ չեն լինի. ի՞նչ է սպասվում մարզերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Այսօր օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում նույնպես տեղումներ չեն լինի: