ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի—Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ–ի էջում մի տեսանյութ է հրապարակվել, որի վրա կանայք պարում են հայտնի «Կալինկա» երգի տակ. Թերեզա Մեյի պարի երաժշտությունը մոնտաժել են հատուկ ծրագրի օգնությամբ։
«Միջազգային հարաբերություններում ո՞ւմ պարային ոճն է ձեզ ավելի մոտ», – գրված է տեսանյութի նկարագրության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսին Զախարովան խոստացել էր Ռուսաստան–ASEAN (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) գագաթնաժողովի ընդունելությանը ռուսական ժողովրդական պարեր պարել և կատարել էր խոստումը՝ պարելով հյուրերի համար «Կալինկայի» ներքո։ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի ուշ հայտնել էր, որ գոհ է Զախարովայի կատարումից։
Վերջերս սոցցանցերում Մեծ Բրիտանիայի վարչապետի պարային ունակությունների հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել։ ՀԱՀ իր այցի ժամանակ Թերեզա Մեյը պարել է միջնակարգ դպրոցի աշակերտների համար և իր տարօրինակ կատարումով օգտատերերին ոգեշնչել էր բազմաթիվ մեմեր ստեղծել։
Մյուս օգտատերերը ևս հետ չեն մնում. «Հաճելի կլիներ ժողովրդական պարեր տեսնել մշակույթի պալատներում, քան կողքից նայել Մարուսիայի ու այս պառավի պարին», «Թերեզա Մեյն իր կոշիկի 43 համարով և նման արտաքինով, կարծես տղամարդ լինի։ Անտանելի է», «Ընտրությունը պարզ է ու հասկանալի։ Պարել ևս պետք է կարողանալ։ Միշտ վատ պարողին մի բան խանգարում է», «Ձեզ չի՞ հուզում, որ նա փորձում է աֆրիկացիների պարը կրկնել», «Մերն ամենալավն է ու գեղեցիկ»։
Նշենք, որ թեման նոր է թափ հավաքում։ Տեսանյութն ակտիվորեն տարածվում է սոցցանցերում։