ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Սքոտլանդ Յարդի ոստիկանության կենտրոնակայանը հրապարակել է Սկրիպալներին թունավորելու մեջ մեղադրվողների լուսանկարները։
Ոստիկանության կայքում տեղադրված են երկու չսափրված տղամարդկանց լուսանկարներ, որոնք կրում են վերնաշապիկներ և մուգ վերնահագուստ։ Լուսանկարների տակ գրված է Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով։
Հատուկ ծառայությունները հրապարակել են նաև անոթի լուսանկարները, որում պահվել է «Նովիչոկը»։ Դա եղել է Nina Ricci օծանելիքի սրվակ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դատախազությունը հայտարարել էր, որ տվյալներ ունի երկու ռուսաստանցիների մասին, որոնց կասկածում են Սկրիպալներին թունավորելու մեջ։
Մարտի 4–ին Սոլսբերիում թունավորել էին Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։