Մղձավանջային չվերթ. որն է սարսափելի հիվանդությունը, որով վարակվել են Emirates-ի ուղևորները

Ինքնաթիռի ուղևորներից մեկը մի քանի լուսանկարներ է հրապարակել իլյումինատորից և բացատրել, որ անձնակազմը լքել է ինքնաթիռը, իսկ մնացածի նկատմամբ կարանտին է սահմանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Emirates ավիաընկերության ուղևորները, որոնք 203 չվերթով Դուբայից թռել են Նյու Յորք, կարանտինի մեջ են համաճարակի կասկածանքով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԶԼՄ–ների տվյալներով` պատճառը դարձել է անհայտ հիվանդությունը, որով վարակվել են ինքնաթիռի հարյուրավոր ուղևորներ։ Շատերի մոտ բարձրացել է ջերմությունը (37,7 և բարձր) և սկսվել է հազ։ Ավելի ուշ Emirates ավիաընկերությունը հաղորդել է, որ հիվանդացել է միայն 10 մարդ, նրանց հոսպիտալացրել են, մնացածներին բաց են թողել` վերցնելով կոնտակտներ։

Ուղևորների վատ ինքնազգացողության մասին զեկուցել է օդաչուն։ Ջոն Քենեդի օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ոստիկանները։

Ուղևորներից մեկն ինքնաթիռում մի քանի լուսանկարներ է արել իլյումինատորից և բացատրել, որ անձնակազմը լքել է ինքնաթիռը, իսկ մնացածին կարգադրել են մնալ իրենց տեղերում։

Առայժմ հասկանալի չէ, թե քանի է մարդ է գտնվում ինքնաթիռում։ Airbus А380–ի երեք կարգերի սրահներ ունեցող տարբերակում տեղավորվում է մինչև 535 ուղևոր, իսկ մեկ կարգի սրահ ունեցողում՝ 853։

Sputniknews.com–ի տեղեկատվության համաձայն, խոսքը խոլերայի բռնկման մասին է։