Ռեկորդային ցուցանիշ «Զվարթնոցում». քանի՞ ուղևորի են սպասարկել օգոստոսին

Օգոստոսին օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 18.5 տոկոս աճ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ երկու օդանավակայաններում օգոստոսին սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել. սպասարկվել է 329 665 ուղևոր: Եվս մեկ ռեկորդ էլ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղևորի:

Ի դեպ, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: