ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անունը, ազգանունը և հայրանունը նույնն են։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ սա միակ համընկնումը չէ. այդ մարդիկ ծնվել են նաև նույն օրը, նույն ամսում և նույն տարում։
«Սակայն նրանք տարբեր անձինք են»,- նշում է ոստիկանությունը։
Նշենք, որ ըստ հրապարակված տվյալների` Երևանում գրանցված են 2 Ավետիսյան Անահիտ Գառնիկի, 2 Գալստյան Վարդան Սամվելի, 2 Գևորգյան Արմինե Աշոտի, 2 Խաչատրյան Աղունիկ Հրանտի, 2 Խաչատրյան Լիլիթ Սամվելի, 2 Հակոբյան Հերմինե Հովհաննեսի, 2 Հայրապետյան Գագիկ Վանյայի, 2 Հարությունյան Մարիամ Արսենի, 2 Մարտիրոսյան Օֆելյա Հարությունի, 2 Մկրտչյան Արմեն Սերյոժայի, 2 Մկրտչյան Լիանա Գևորգի, 2 Սահակյան Գայանե Ռազմիկի, 2 Սահակյան Սարգիս Արմենի, 2 Սարգսյան Մարիամ Գուրգենի, 2 Վարդանյան Արթուր Աշոտի։