Հայկական պատվո պահակախմբի ցնցող ելույթը հիացրել է նաև The Independent–ին. տեսանյութ

Հայաստանի զինված ուժերի պատվո պահակախմբի ելույթը տպավորել է բրիտանական պարբերականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. The Independent բրիտանական պարբերականն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հայաստանում կայացած զորահանդեսից։

Տեսանյութում Հայաստանի զինված ուժերի պատվո պահակախմբի ելույթն է։ Զինծառայողները ցուցադրում են զենքին տիրապետելու իրենց հմտությունները։ Շքերթի մասնակիցներն ապշեցնում են հստակ շարժումներով ու անթերի վարպետությամբ։

«Այդ զորահանդեսը պարզապես դյութիչ է», — գրում է The Independent-ն ու նշում, որ տեսարանն անթերի է։

Մի քանի ժամվա ընթացքում տեսանյութը դիտել են ավելի քան 368 հազար անգամ։

Նշենք, որ սա ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված 2016 թվականի զորահանդեսի տեսանյութն է։

Պատվո պահակախմբի անթերի ելույթը