Դպրոցների տնօրենները հրաժարվում են ընտրական հանձնաժողովների նախագահ լինելուց. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ ՀՀԿ–ական տնօրենները, որոնք նախկինում միշտ ղեկավարել են ընտրական հանձնաժողովները, այսօր հրաժարվում են այդ աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ընտրատեղամասերում սկսվել է հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպման գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մի շարք դպրոցների, մանկապարտեզների ՀՀԿ-ական տնօրեններ, որոնք նախկինում եղել են հանձնաժողովի նախագահներ, այսօր հրաժարվում են ստանձնել այդ պաշտոնը:

«Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից»,- գրում է թերթը` հավելելով, որ նախկինում նրանց առաջ ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու, անձամբ ընտրակեղծիքներ անելու կամ դրանց վրա աչք փակելու խնդիր էր դրված:

Թերթը եզրափակում է` թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել։