ՌԱԴԻՈ

Մինասյան. «Ազդեցությունները պետք է հավասարակշռված ներկայացնենք»

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ պետք է ներկայացվեն ինչպես բացասական ազդեցությունները, այնպես էլ որոշակի հնարավորությունները։
Sputnik
Արծվիկ Մինասյան. «Ազդեցությունները պետք է հավասարակշռված ներկայացնենք»

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը դեռ ամբողջովին չի վերլուծել` ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը երկրի տնտեսության վրա։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը։

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել օգոստոսի 27-ին։ Այդ ֆոնին ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է։ 2016 թվականին նոյեմբերից ի վեր առաջին անգամ օգոստոսի սկզբին դոլարի փոխարժեքը գերազանցել է 66 ռուբլին։

«Բնականաբար, ազդեցություններ կարող են լինել: Դրանք պետք է հավասարակշռված ներկայացվեն, այսինքն՝ ազդեցություն թե՛ բացասական, թե՛ որոշակի հնարավորությունների ընձեռման տեսակետից: Առաջիկայում, երբ ունենանք առավել լիարժեք պատկերացում, կներկայացնենք», — ընդգծեց նա։

Նոր սահմանափակումների համաձայն` ԱՄՆ-ն այլևս չի օգնի Ռուսաստանին։ Բացառություն կլինի մարդասիրական օգնությանը։ Վաշինգտոնը կդադարեցնի զենքի ու կրկնակի կիրառության զենքի արտահանման ռուսական ընկերությունների լիցենզավորումը, բացառությամբ այն ապրանքների, որոնք անհրաժեշտ են տիեզերքում համագործակցության ու քաղավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման համար։ ԱՄՆ-ն կհրաժարվի նաև Ռուսաստանին վարկ տրամադրելուց։