ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Բաքվի մետրոյում մահափորձ է կատարվել։ Մայրաքաղաքի անցումներից մեկում տղամարդը դանակահարել է զոհին։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով իրավապահ մարմիններին։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին, ժամը 19:20-ին «Նասիմի» կայարանում։ Տղամարդը դանակով հարձակվել է Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղից եկած 46-ամյա Էլնարա Գուլիևայի վրա։ Կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին։ Տղամարդը 1972 թվականին ծնված, Ադրբեջանի Ուջարի շրջանից եկած, Թուրքմենստանի քաղաքացի Աբդուլաև Վահիդ Ինգիլաբօղլուն է։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդն ու կինը միասին են ապրել։
Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը խոստովանել է, որ խանդի պատճառով է ցանկացել սպանել Գուլիևային։
Քրեական գործ է հարուցվել։ Քննությունը շարունակվում է։