Վրացական շեշտադրությամբ «Չունգա-չանգան» թնդում է համացանցում. տեսանյութ

«Չունգա-չանգա» արևադարձային կղզու ուրախ կյանքի մասին երգը` վրացի երգիչ Գիա Կորկոտաշվիլու կատարմամբ, շարունակում է տարածվել սոցցանցերում։
Sputnik

Տեսանյութում նախկին մարզիկ-ռեքբիստը ռեստորաններից մեկում ընկերների հետ երգում է «Չունգա-չանգան»։ Տղամարդը, որն այսօր երաժշտությամբ է զբաղվում և նկարահանվում ֆիլմերում, ներկայացրել է խորհրդային տարիներից հայտնի երգի սեփական տարբերակը, ինչը նրա մոտ շատ լավ է ստացվել։

Արտասովոր կատարումը շատ արագ տարածվել է սոցցանցերում։

Գիա Կորկոտաշվիլին «Դարբազի» երաժշտական տրիոյի հետ հրավիրվել էր «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը։ Կորկոտաշվիլին նաև Վրաստանում «վրացիների քայլերթ» շարժման հիմնադիրներից մեկն է։ Քայլերթի շրջանակում տարբեր թեմաներով բողոքի երթեր են կազմակերպվում։