«Սպայկա» ընկերության խնդիրները հետևում մնացի՞ն. ՊԵԿ հայտարարությունը

Քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Սպայկայում» ինքնուրույն հաշվարկել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և ՊԵԿ ներկայացրել ճշգրտված հաշվարկներ:

Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Սպայկայում» չեն հասկանում` ՊԵԿ–ն ինչ ստուգումների մասին է խոսում

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում գյուղմթերք արտահանող «Սպայկա»  ընկերության կողմից հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները և դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված համապատասխան հաշվարկներ»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Քրեական գործով որոշում է կայացվել «Սպայկա» ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: