Ռոբերտ Քոչարյանը չի կարող հեռանալ Հայաստանից

ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. «Մարտի 1-ի» գործով մեղադրվող նախկին նախագահի անձնագիրը նախաքննական մարմնում է։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից հեռանալու իրավունք չունի։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց  ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Սպայկա» ընկերության խնդիրները հետևում մնացի՞ն. ՊԵԿ հայտարարությունը

«Քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչի որոշմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։