ԵԱՀԿ-ն աջակից է կառավարության բարեփոխումների օրակարգին

Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին. ի՞նչ են քններկել ՀՀ վարչապետն ու Թոմաս Գրեմինգերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Թոմաս Գրեմինգերը ողջունում է մեր երկրում տեղի ունեցող գործընթացները և պատրաստակամ է օժանդակել կառավարության բարեփոխումների օրակարգին:

Փաշինյանը պետք է համընդհանուր վերանայում անի ՀՀ պետպարտքի հարցում. քաղաքական գործիչ

Այս մասին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարն այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ներկայացնելով ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ուղղությամբ բարեփոխումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է ավելի ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, և կառավարությունը կարևորում է այս գործընթացում միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ հետ համագործակցությունը եվրոպական և տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

PR-ն ավարտվեց, ժամանակն է աշխատելու. ինչպես է Աշոտյանը գնահատում կառավարության աշխատանքը

Զրուցակիցները, երկուստեք արձանագրելով առկա փոխգործակցության բարձր մակարդակը, քննարկել են այն խորացնելու հեռանկարները:

Կողմերն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ և միջազգային հանրության ակտիվ ջանքերը՝ մեր տարածաշրջանն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ և ընդգծել, որ Հայաստանը հանձնառու է Արցախյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցությունների միջոցով կարգավորմանը: